Ամերիկացի տղան՝ Ջազ Ջեգինսը, որը տառապում է անձի գենդերային շեղումով, երազում է աղջիկ դառնալ և վաղ տարիքից գումար է հավաքում վիրահատական միջամտության համար,- հայտնում է lifenews.ru-ն:
Երեխայի ծնողները առաջին անգամ նկատել են, որ իրենց տղան իրեն տարօրինակ է պահում, երբ նա ընդամենը 2 տարեկան էր: Տղան հրաժարվում էր խաղալ ավտոմեքենաներով ու հաճույքով խաղում էր տիկնիկներով:
Հազիվ խոսել սովորելով՝ Ջազը ծնողներից խնդրել էր աղջկական հագուստներ ու զարդեր:
«Ես լրջորեն վախեցա ու որոշեցի դիմել մասնագետների, որպեսզի պարզենք նրա տարօրինակ վարքագծի պատճառը: 5 տարեկանում մասնագետները նրա մոտ հայտնաբերեցին գենդերային դիսֆորիա, ինչը նշանակում էր, որ նա երբեք չի կարող հաշտվել իր սեռային պատկանելության հետ»,- պատմում է տղայի մայրը՝ Ժանետը:
Որպեսզի երեխային հեռու պահի հասակակիցների ծաղրից, մայրը հավանություն է տվել նրա՝ աղջիկ դառնալու ցանկությանը:
Համաձայն ամերիկյան օրենքների՝ մարդը սեռը կարող է փոխել միայն 18 տարեկանից հետո, սակայն դրանից մի քանի տարի առաջ դեռահասը կարող է ընդունել հատուկ կանացի հորմոններ: Նման վիրահատության արժեքը 18 հազար դոլար է:
Ջազի խոսքերով՝ ինքն անհամբերությամբ սպասում է այն պահին, երբ իր արտաքին տեսքը կհամընկնի իր ներաշխարհին:








































