«Էվերթոն»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարծում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին 10 տարիներին լավագույն մարզիչն է աշխարհում:
«Ես մարզվել եմ Մոուրինյոյի գլխավորությամբ: Կործում եմ` նա վերջին 10 տարիներին լավագույն մարզիչն է աշխարհում:
Նա ինձ շատ է օգնել հաղթողի հոգեբանություն ձևավորելու հարցում: Նրան հարգում եմ որպես մարզիչ ու հիանալի անձնավորություն:
Ժոզեն ասել է, որ ես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ, այդ իսկ պատճառով ինձ այլ ակումբ տեղափոխության հնարավորություն է տվել»,- բելգիացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Daily Express-ը:







































