Friday, 03 07 2026
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել

ՀՅԴ-ն կրակին ընդառաջ

Ըստ հայկական մամուլի` ՀՅԴ-ՀՀԿ բանակցություններ կսկսվեն Սերժ Սարգսյանի ԱՄՆ-ից վերադառնալուց հետո: Նա ԱՄՆ է մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար: ՀՀԿ-ի հետ կամ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ-ի բանակցություններն անհրաժեշտ են Դաշնակցությանը հիմար վիճակում չթողնելու համար, որովհետև ներկայումս քառյակի հետ հարաբերությունները կամ արդեն եռյակի հետ հարաբերությունները ընթացել են այնպիսի մի հունով, որ ՀՅԴ-ի վերադարձը այլևս ուղղակի ծիծաղելի, զավեշտալի կլինի:

Սրան զուգահեռ` Դաշնակցությունը ոչ պակաս ծիծաղելի վիճակում կհայտնվի, եթե ՀՀԿ-ն չընդունի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ-ական առաջարկները: Այս դեպքում ՀՅԴ-ն կամ պետք է վերադառնա ոչ իշխանական ճամբար` այս դեպքում զավեշտի առարկա դարձնելով ողջ այս ճամբարը, կամ պետք է մնա և փորձի գտնել, այսպես ասած, միայնակ գոյատևելու տարբերակներ, քաղաքական որևէ միայնակ նիշա զբաղեցնելու տարբերակներ: Սակայն չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը, չընդունելով ՀՅԴ-ի առաջարկները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, այնուհանդերձ ՀՅԴ-ին տա միայնակ կյանքի, այսպես ասած, մոտիվներ:

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, այսպես ասած, թեժացնում է հայ-թուրքական հարաբերությունները, հայտարարել է արձանագրությունների հետկանչման հնարավորության մասին, Էրդողանին Հայաստան այցելելու հրավեր է ուղղել: Սրան զուգահեռ` Հայաստանում և Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուները հայտարարել էին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրենց համար առաջնահերթություններից մեկն է լինելու: Այսինքն` բոլոր նշանները կան, որ առաջիկայում հայ-թուրքական թեման ակտիվանալու է, և այստեղ Դաշնակցությունն, իհարկե, խաղալու մեծ տեղ ունի, ինչպես 2008 թվականին:

Ըստ որում` չի բացառվում, որ ինչպես 2008 թվականին, «Ժառանգությունն» էլ միանա Դաշնակցությանը: Ի վերջո, ոչ իշխանական եռյակում «Ժառանգությունը» ըստ էության ընդամենը թվաքանակ է: «Ժառանգությունը» ոչինչ չի որոշում՝ որոշում են ԲՀԿ-ն և հետո ՀԱԿ-ը: «Ժառանգությանն» այս ֆորմատում որևէ հեռանկար չի շողում, և չի բացառված, որ ՀՅԴ-ից հետո «Ժառանգությունը» ևս որոշի ինչ-որ պատրվակով հեռանալ ՀԱԿ-ԲՀԿ տանդեմից և տանդեմ կազմել Դաշնակցության հետ: Առավել ևս, որ 2008-ին այս տանդեմի կազմած «ոչ»-ի շարժումը, այնուհանդերձ, որոշակի մասսայականության հասել էր:

Ըստ էության, զուտ քաղաքական առումով ՀՅԴ-ին հայ-թուրքական թեման, եթե իհարկե ակտիվանում է, ավելի արդյունավետ հեռանկարներ և դիվիդենդներ է խոստանում, քան սահմանադրական փոփոխությունների թեման: Այս դեպքում կստեղծվի իսկապես հետաքրքրական իրավիճակ, և ուշագրավ կլինի Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը: 2008 թվականին Կոնգրեսը այս հարցում հայտարարեց, որ չի խանգարի Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությանը», սեպտեմբերին նախատեսված հանրահավաքը հետաձգեց դրա համար: Ի՞նչ կանի այս անգամ ՀԱԿ-ը, եթե Սերժ Սարգսյանը ակտիվացնի հայ-թուրքական հարաբերությունները: Ի վերջո, այսօր արդեն ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ է, և այստեղ մեծ նշանակություն է ունենալու ԲՀԿ-ի խոսքը: ԲՀԿ-ն հայ-թուրքական հարաբերությունների մասով, ինչպես և որևէ մի արտաքին քաղաքական խնդրի վերաբերյալ կոնկրետության առումով, հասարակությանը դիրքորոշում չի ներկայացրել՝ միայն ընդհանուր դեկլարատիվ ձևակերպումներ: Այնպես որ` անորոշ է, թե ինչ մոտեցում կցուցաբերի ԲՀԿ-ն:

Սակայն հստակ է, որ իրադարձությունների նմանօրինակ զարգացման պարագայում ՀՅԴ-ն՝ «Ժառագությամբ», թե առանց «Ժառանգության», ըստ էության կդառնա ՀԱԿ-ԲՀԿ տանդեմին բավական նյարդայնացնող գործոն: Ի դեպ, եթե մինչ այդ «Ժառանգությունը» դուրս չգա ոչ իշխանական ճամբարի այդ բևեռից, ապա հայ-թուրքական հարցի ակտիվացումը կարող է լինել «Ժառանգության» համար հենց հարմար առիթը:

Միաժամանակ անկասկած է, որ Դաշնակցության և ՀՀԿ-ի կամ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի միջև բանակցությունների բուն խնդիրը լինելու են 2017 թվականի ընտրությունները և խորհրդարանում ՀՅԴ-ի տեղերը պահպանելու հարցը: Այստեղ ամենայն հավանականությամբ շատ բան կախված կլինի հենց նրանից, թե ինչպես կդրսևորի իրեն ՀՅԴ-ն հայ-թուրքական հարցում, միևնույն ժամանակ` այսպես ասած ՀԱԿ-ԲՀԿ տանդեմին նյարդայնացնելու հարցում:

Սերժ Սարգսյանի ակնկալիքը կլինի այն, որպեսզի ՀՅԴ-ն իր վրա վերցնի կրակի մի մասը, ինչի արդյունքում ոչ իշխանություն-Սերժ Սարգսյան կամ ՀԱԿ-ԲՀԿ տանդեմ և Սերժ Սարգսյան դիմակայությունը կվերաֆորմատավորվի ոչ իշխանություն կամ ՀԱԿ-ԲՀԿ տանդեմ և ոչ իշխանությունից անջատված ՀՅԴ դիմակայության` Սերժ Սարգսյանին, այսպես ասած, հանելով առաջնային թիրախից: Ըստ ամենայնի Դաշնակցությանը ապագա խորհրդարանում տեղ ապահովելու կամ երաշխավորելու հարցում դեր կխաղա հենց այն, թե ՀՅԴ-ն ինչքանով կհաջողի իր վրա վերցնել կրակը:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում