Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին ՆԳՆ-ի հակակոռուպցիոն գործակալությունում դեկտեմբերի 21-ին հարցաքննություն են նշանակել:
Ադերիշվիլին հարցաքննության է հրավիրվել՝ կապված «Քարտու» բանկի գործունեության հետ, որը պատկանում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:
Ինչպես հաղրոդում է ՆԳՆ մամլո ծառայությունը՝ Ադեիշվիլիի հարցաքննության գալու ծանուցումը հանձնվել է նրա ազգականներից մեկին:
Ինքը՝ նախկին պաշտոնյան, հոկտեմբերի սկզբին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո գաղտնի հեռացել է երկրից տիկնոջ և երեխաների հետ: Նրա գտնվելու վայրը անհայտ է:
Վրաստանում գործող իշխանությունները նրա չհայտնվելու դեպքում կարող են հետախուզում հայտարարել, այդ թվում՝ նաև միջազգային, սակայն դրա համար անհրաժեշտ է հիմնավոր մեղադրանքներ ներկայացնել:









































