Կատալոնիայի ինքնավար շրջանի նախագահն այսօր պաշտոնապես կհայտարարի Իսպանիայից անկախանալու հանրաքվեի անցկացման մասին՝ փոխանցում է BBC-ն:
Սեպտեմբերի 19-ին Կատալոնիայի խորհրդարանը կողմ էր քվեարկել դրան: Իսպանիայի իշխանությունները հանրաքվեն համարում են անօրինական և խոստանում արգելափակել Կատալոնիայի գործողությունները:
Մադրիդը պնդում է, որ հանրաքվեները, ինչպիսին էր Շոտլանդիայինը, վտանգ են ներկայացնում ԵՄ ամբողջականությանը:
Կատալոնացիներն իրենց հերթին ասում են, որ անկախությունն անհրաժեշտ է իրենց, քանի որ Մադրիդի իշխանությունները նվազեցնում են բյուջետային ծախսերն իրենց տարածաշրջանի համար:









































