Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Դիմավորելով Լիսկային

Սյունիքի նորանշանակ կամ վերանշանակ մարզպետ Լիսկային Սյունիքի դարպասներ կոչվող հատվածում դիմավորել են աղուհացով, հանդիսավորությամբ: Մամուլում տեղեկություններ կան, որ այս դիմավորումը հենց Լիսկան էլ կազմակերպել է: Դե ինչ, չարյաց փոքրագույնն է, երբ Լիսկան ոչ թե որևէ հանցագործություն է կազմակերպում, այլ «անմեղ» դիմավորումներ:

Լիսկային մարզպետ նշանակեցին կառավարության սեպտեմբերի 25-ի որոշումով` մինչ այդ իմանալով, թե այդ որոշումը ինչ արձագանք է ունենալու պարկեշտ ցանկացած մարդու հոգում, մտքում և լեզվի վրա: Իմանալով այս ամենը` Լիսկային վերանշանակեցին մարզպետի պաշտոնում: Նույն օրը Հայաստանում մարզային հանրահավաքներ սկսեցին ոչ իշխանական ուժերի եռյակի կուսակցությունները, և ութ մարզային հանրահավաքներից հետո նրանք համատեղ հանրահավաք պետք է անեն Երևանում: Սկսեցին Աբովյանից, որտեղ հայտարարեցին նաև, որ Լիսկան դեռ շատ պաշտոնների է հասնելու, եթե իշխանափոխություն չլինի:

Այսքանն էր եռյակի պատասխանը Լիսկայի նշանակմանը` այն դեպքում, երբ ուղղակիորեն ակնհայտ էր, որ Լիսկայի նշանակումը կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի, սակայն շատ հստակ հակադրվում էր հենց եռյակի հայտարարած հանրահավաքային մարաթոնին: Այս տեսանկյունից օրվա ընտրությունը բոլորովին էլ պատահական չէր կարող լինել, ի վերջո` կարող էին նշանակել մեկ շաբաթ առաջ կամ մեկ շաբաթ հետո, սակայն արեցին հենց սեպտեմբերի 25-ին: Սա Սերժ Սարգսյանի մարտահրավերը կամ ձեռնոցն էր ոչ միայն հասարակությանը, այլև ոչ իշխանական ուժերին: Իսկ նրանք ունեին իսկապես հիանալի պատասխանի տարբերակ:

Լիսկայի նշանակումից հետո նրանք ունեին հնարավորություն ուղղակի ավտոբուսները շրջել ու գնալ դեպի Սյունիք, սկսել ոչ թե Աբովյանից, այլ Սյունիքից՝ Կապանից: Կապանը կա նրանց հանրահավաքային երթուղում, սակայն առաջինը չէր: Բայց եթե ոչ իշխանական եռյակը Լիսկայի նշանակման որոշման իսկ օրը հայտարարեր Սյունիք գնալու և Կապանում առաջին հանրահավաքը անելու մասին կամ հայտարարեր, որ ինքն է Լիսկային դիմավորելու Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի դարպասների մոտ, ապա այդ դեպքում հաստատ ոչ միայն մարդկանց ավտոբուսներով Աբովյանի հանրահավաք տանելու կարիք չէր լինի, այլ մարդիկ միգուցե և իրենք ձեռքերի վրա կտանեին ոչ իշխանական եռյակի գործիչներին մինչև Սյունիք, «Զանգեր», Կապան:

Դա կլիներ իսկապես ազդեցիկ ու հզոր սկիզբ, թեկուզ ինքնին բավարար կարող էր չլինել հասարակության համար իրական ընդդիմադիր պայքարի առումով համոզիչ լինելու տեսանկյունից: Սակայն կլիներ իսկապես քաղաքական սկիզբ, իսկապես հեղափոխական սկիզբ, իսկապես ազդեցիկ մեկնարկ: Եվ, ըստ էության, կլիներ նաև համոզիչ, կլիներ նաև անկեղծության և իրապես պայքարի ազնիվ, անգործարք նպատակների վկայություն: Որովհետև, ըստ էության, հենց այդպիսին էր լինելու այդ քայլը, դրա համար էլ չարվեց: Որովհետև այդ քայլն արդեն շատ կոնկրետ էր լինելու, շատ հստակ և հետևաբար` ենթադրելու էր կոնկրետ և հստակ պատասխանատվություն քաղաքական այդ գործողության համար: Այն մարտավարական պոպուլիզմի փոխարեն պահանջելու էր լուրջ գործողություններ, հետևողականություն: Դրա համար էլ Լիսկային Սյունիքի դարպասների մոտ ոչ թե երկրի, այսպես կոչված, ընդդիմությունը դիմավորեց, այլ Լիսկան դիմավորեց ինքն իրեն՝ աղուհացով: Երբ երկրում ընդդիմություն է լինում, նա է դիմավորում լիսկաներին ու ճանապարհ դնում, իսկ երբ երկրում քաղաքական ընդդիմություն չկա, կամ անունը կա, իսկ ամանում՝ ոչ իշխանություն, որը իշխանությունների հետ մի բանում է պայքարում՝ արտաքին հովանավորության ավելի բարձր մակարդակի հարցում, պաշտոններում հայտնվում են կամ մնում են լիսկաները:

Իհարկե, այս ամենին ի պատասխան կա հզոր փաստարկ, որ Լիսկան կարևոր հարց չէ, հետևանք է, իսկ կարևորը իշխանափոխությունն է, որով բոլոր հարցերը միանգամից կլուծվեն: Սա, իհարկե, սպասելի փաստարկ է, որովհետև եթե երեք ուժերի համար հոկտեմբերի 10-ին Հայաստանի եվրասիականացումն էլ կարևոր հարց չէ, ապա բնական է, որ Լիսկայի հարցը ընդհանրապես նրանց համար գոյություն չունի: Սակայն, երբ մեծ-մեծ հարցեր են հռչակվում, ապա թեկուզ փոքր ու աննշան մի հարցի լուծումը, ըստ էության, մեծ ծառայություն կլինի այդ մեծ հարցերի լուծման սեփական նախաձեռնությանը: Երբ հասարակությունը տեսնի, որ գոնե Լիսկայի փոքր հարցը միասնական և հուժկու ընդդիմադիր շարժումը կարողանում է լուծել, կարողանում է գոնե այդ հարցի լուծման շուրջ համախմբվել և լուծել, ապա կսկսի ավելի վստահել մեծ հարցերի լուծման հարցում նրանց կարողությանը:

Հենց միայն դրա համար կարևոր է գեթ մեկ փոքր քաղաքական հարց դնել և լուծել, լուծել գեթ մի փոքր մարդու հեռացնելու կամ մուտք թույլ չտալու հարց, որովհետև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, պարզ դարձավ, որ օրինակ` Տիգրան Սարգսյանին հեռացնելու հարցը ոչ թե ոչ իշխանական ուժերն են լուծել, այլ լուծել է Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը` նրանց օգտագործելով: Քանի որ Տիգրան Սարգսյանին իրապես հեռացնող ընդդիմությունը թույլ չէր տա նաև Հովիկ Աբրահամյանի նշանակումը այդ պաշտոնին:

Այնպես որ` Լիսկան շատ լավ առիթ էր թեկուզ փոքր քաղաքական խնդիր լուծելու ունակության, հատկապես երբ ակնհայտ էր, որ դա փոքր էլ չէ, քանի որ հանդիսանում է Սերժ Սարգսյանի ձեռնոցը առաջին հերթին հենց քաղաքական հակառակորդներին: Եվ ընդհանրապես, Լիսկայի խնդիրը չէր կարող փոքր լինել այլևս՝ այն բանից հետո, ինչի պատճառով նա հեռացավ, և որից հետո նրան որոշեցին վերադարձնել: Դա արդեն փոքր խնդիր չէր և զուտ Լիսկայի վերադարձի խնդիր չէր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում