Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը քաղաքի բնակիչներին նախազգուշացրել է, որ նրանք պետք է շատ ուշադիր լինեն հատկապես մետրոյում՝ կապված հնարավոր ահաբեկչությունների սպառնալիքի հետ՝ այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը քվեարկել է Իրաքում իսլամիստների դիրքերին ավիահարվածներ հասցնելու օգտին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Ես բոլոր լոնդոնցիներին խնդրում եմ, ինչպես միշտ, զգուշություն ցուցաբերել և ոստիկանությանը հայտնել այն ամենի մասին, ինչը կասկած է հարուցում»,- ասել է Ջոնսոնը:









































