Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ինքնաթիռում անակնկալի է բերել իր երկրպագուին:
Վերջինս թերթերից մեկում հոդված էր կարդում Շարապովայի հետ ու չէր նկատել, որ մարզուհին նստած է հետևի նստատեղին:
Մարիան շտապել է հուշել նրան, ինչպես նաև Twittet-ի իր էջում տեղադրել է լուսանկար՝ հետևյալ գրությամբ. «Հեյ, ես նստած եմ անմիջապես նախորդ նստատեղին»:
Հիշեցնենք, որ Շարապովան Չինաստանի Ուհանա քաղաքում ընթացող մրցաշարի երրորդ շրջանում պարտվել է շվեյցարուհի Տիմեա Բաչինսկուն ու լքել մրցաշարը:







































