Սեպտեմբերի 22-ին Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան կատարած այցի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ տեղեկացրել է, որ մոտ ապագայում Իրանի նախագահ Հասան Ռոհանին կժամանի Հայաստան: Նախագահի այցի կոնկրետ օրերի ու նախատեսվող հանդիպումների օրակարգի մանրամասները պարզելու համար PanARMENIAN.Net-ը դիմեց դեսպանատուն, խնդրեիցին հարցում ուղարկել: Պաշտոնական հարցումն ուղարկելուց 3 օր անց, սակայն, զանգահարելով դեսպանատուն, պարզեցինք, որ Իրանի նախագահի այցի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
«Եթե մեր նախագահը ցանկություն հայտնի գալ հայաստան, մենք լրատվականներին առաջին հերթին դա կհայտնենք: Առայժմ ոչինչ հայտնի չէ»,- պատասխանեց դեսպանատան աշխատակիցը:
Ստացվում է, որ ԻԻՀ դեպսանը հայտարարել է իրենց նախագահի մոտալուտ այցի մասին, մինչդեռ նախագահը դեռ այդպիսի ցանկություն անգամ չի հայտնել: Հատկանշական է, որ իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը ևս գրել էր նախագահի առաջիկա այցի մասին` հղում անելով Հայաստանում իրենց դեսպանի խոսքին:
Մանրամասները՝ PanARMENIAN.Net-ում







































