Ջեյ-Զին և նրա Roc Nation լեյբելը 160 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա են նվիրել R&B աստղ Ռիհաննային Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Դեկտեմբերի 18-ին Ռիհաննան դարձել է Porsche 911 Turbo S սերիայի ավտոմեքենայի սեփականատեր: Այս կերպ հայտնի ռեփերը շնորհավորել է երգչուհու գալիք տոները:
Երգչուհին սև ժապավենով զարդարված նոր մեքենայի լուսանկարը տեղադրել է Instagram.com կայքում և գրել է. «Շնորհակալությո՛ւն ձեզ, իմ հիանալի՛ եղբայրներ: Ես սիրում եմ ձեզ, տղանե՛ր»:
Նոր մեքենան կկայանի Ռիհաննայի նոր տան մոտ, որը նա գնել է վերջերս 12 միլիոն դոլարով:











































