Երբ ձերբակալում են հեռուստաընկերության տնօրենին, հարց է ծագում. արդյո՞ք խոսքի ազատության սահմանափակում չէ դա։ Խոսքի ազատությունը սկզբունք է, որին միշտ հավատարիմ են եղել Միացյալ Նահանգները։ Այս մասին, ինչպես գրում է Trend-ը, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը՝ Վրաստանի պատիժների իրականացման, փորձաքննության և իրավաբանական օգնության նախարար Սոզար Սուբարիի հետ հանդիպումից հետո:
Դիվանագետի խոսքերով` մյուս կողմից՝ ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Նիկի Գվարամիայի ձերբակալությունը կապ չունի վերջինիս գործունեության հետ:
«Համաձայն մամուլի տարածած տեղեկության` ձերբակալությունը կապված է մասնավոր հատվածում Գվարամիայի ֆինանսական գործունեության հետ: Կարևոր է օրենքի առաջնայնության ապահովումը և օրինական գործընթացի անցկացումը»,- ասել է ԱՄՆ դեսպանը:









































