«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները ցանկանում են կրկին տեսնել Քրիշտիանու Ռոնալդուին «կարմիր սատանաներ»-ի կազմում: Daily Mail- տեղեկությունների համաձայն՝ երկրպագուները պատրաստվում են ինքնաթիռ վարձել, որը թռիչք կկատարի մարզադաշտի վրայով, որտեղ «Ռեալ»-ն անցկացնելու է իր առաջիկա խաղը:
Ինքնաթիռից կախված կլինի մեծ պաստառ «Ռոնալդու, վերադարձիր տուն» բովանդակությամբ:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում տեղեկություններ են շրջանառվում պորտուգալացի ֆուտբոլիստի՝ «Յունայթեդ» տեղափոխության հնարավորություն վերաբերյալ: Մանչեսթերյան ակումբում Ռոնալդուն հանդես է եկել նաև 2003-2009 թվականներին:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում «կարմիր սատանաներ»-ի երկրպագուներն ինքնաթիռ էին վարձել, որի վրա փակցված պաստառով պահանջել էին Դևիդ Մոյեսի հրաժարականը:







































