Կառավարությունում տապալվել է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախատեսված ասուլիսը:
Նախարարն այսօր մի շարք օրակարգային հարցերի շուրջ պետք է պարզաբանումներ ներկայացներ լրագրողներին։ Սակայն Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի՝ կրկին վերանշանակվելու մասին հարցը վրդովվեցրել է նախարարին և լրագրողների հարցախեղդի արդյունքում նա հեռացել է սրահից։