News Georgia-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում տեղի ունեցած ծավալուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վրացի քաղաքական գործիչ Գիվի Տարգամաձեն փորձել է, հնարավոր է՝ ցայժմ շարունակում է փորձեր ձեռնարկել՝ Ռուսաստանի քաղաքացիներին հրահրելու ահաբեկչություններ գործել և ապօրինի իշխանափոխություն իրականացնել.
«Այս փաստը հաստատված է տեսաձայնագրությամբ և պահանջում է իրավական գնահատական: Ես կարծում եմ, որ այդ ամենը համոզիչ կերպով երևում է տեսանյութերում, որոնք պատահաբար հայտնվել են վերահսկվող հիմնարկում: Սակայն դրանք օբյեկտիվ տվյալներ են: Դրանց չի կարելի հակադարձել: Տարգամաձեն հրահանգներ է տվել, թե ինչպես հանցագործություն կատարել Ռուսաստանում, ինչը պետք է ստանա իրավական գնահատական»:









































