Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունն անցում է կատարում «այլ ռեժիմով աշխատանքի»: Այս մասին հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին:
Վերջինս դա պայմանավորել է երեկ Թբիլիսիում մի խումբ անձանց, այդ թվում նաև նախկին բարձրաստիճան չինովնիկների ձերբակալությամբ, ինչից հետո խորհրդարանական փոքրամասնությունը որոշել է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները: Մերաբիշվիլին հավելել է, որ նոր իշխանությունները հիստերիայի մեջ են և ցանկանում են վերացնել իրենցից կախվածություն չունեցող ամեն այլընտրանք:










































