Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին չորեքշաբթի հանդիպում են ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում՝ փոխանցում է Guardian-ը:
Դա այդ մակարդակով առաջին բրիտանա-իրանական հանդիպումն էր 1979 թվականից ի վեր՝ Իսլամական հեղափոխության պահից:
Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին 2011 թվականին՝ Թեհրանում բրիտանական դեսպանության վրա հարձակումներից հետո: Սակայն Իրանում իշխանության փոխումն ու աշխատանքը իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի վրա բարենպաստ են անդրադարձել հարաբերությունների վրա:
Բրիտանական կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները կողմ են արտահայտվել երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Նշվում է առկա հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը՝ հասնելու միջուկային ծրագրի հարցով համապարփակ համաձայնագրի:







































