ԵՄ-ն քննարկում է Իրանից բնական գազի ներմուծումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Եվրահանձնաժողովում գտնվող աղբյուրին:
Նման որոշումը կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի հետ սառը հարաբերություններով, ինչպես նաև Արևմուտքի երկրների հետ աստիճանաբար մտերմանալու Թեհրանի քաղաքականությամբ:
Նշվում է, սակայն, որ դրա համար Իրանից պետք է հանվեն բոլոր պատժամիջոցները: Ըստ վերլուծաբանների, Իրանը կարող է Եվրոպա մատակարարել տարեկան 10-20 մլրդ խորանարդ մետր գազ` 2020-ականների սկզբին, եթե կառուցվեն համապատասխան տրանսպորտային ենթակառույցները:







































