Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի ավագ որդին` Հալեդ բեն Սալման բեն Աբդելազիզ Էլ Սաուդը, մի շարք այլ սաուդցի օդաչուների թվում մասնակցել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ռմբակոծությանը: Այս մասին հաղորդում է սաուդյան «Սաբաք» պարբերականը:
«Սաուդյան օդաչուները բարեհաջող իրենց բազաներ վերադարձան այն բանից հետո, երբ հաջողությամբ իրականացրին իրենց առաքելությունը` Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ավիահարվածներ հասցնելով»,- հայտարարել է թագավորության գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար էմիր Սալման բեն Աբդել Ազիզ Էլ Սաուդը:







































