Honda-ն հոկտեմբերին Փարիզի ավտոսրահում կցուցադրի 2015 մոդելային տարվա կատարելագործված Honda Civic-ը և նոր Civic Sport-ը՝ հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
2015 թվականի Civic մոդելների ինտերիերը տարբերվում է փոխված նստարաններով: Honda Civic-ն ունի Honda Connect նոր աուդիո- և տեղեկատվական համակարգ, որը կիրառում է Android ՕՀ-ն: Այն թույլ է տալիս կառավարել ռադիոն, Bluetooth սարքերը, համացանցը, նավիգացիան և տեսախցիկը:
Honda Civic Sport-ն ունի 1.6 լիտր ծավալով, 120 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ կամ 142 ձիաուժ հզորությամբ 1.8 լիտր ծավալով բենզինային ուժային ագրեգատ:
Honda Civic-ի բոլոր մոդելներն ունեն City-Brake Active System (CTBA) համակարգ, որը նախազգուշացնում է վարորդին խոչընդոտի հետ հնարավոր բախման ռիսկի մասին: Վարորդի կողմից արձագանք չստացող համակարգն ավտոմատ ռեժիմով արգելակում է իրականացնում:










































