Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն քաջալերող խոսքեր է հղել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հասցեին: Հիշեցնենք, որ Վիլանովան այսօր վիրահատվել է:
«Վիլանովային մաղթում եմ լավագույն հաջողություններն այս «մարտում»: Հուսով եմ՝ նա շատ հեշտությամբ կհաղթի այս «մարտն» ու կվերադառնա»,- ասել է Կոնտեն:
Նշենք, որ Վիլանովայի վիրահատությունը հաջող է անցել: Նա հիվանդանոցում պետք է մնա 3-4 օր:







































