Friday, 03 07 2026
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ

Սփյուռքահայ գործարարի գործով ՊԵԿ-ից և դատախազությունից էլի նույն պատասխանն է. համալիր փորձաքննություն է նշանակված

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության գործով նախաքննությունը ոչ ավարտվում է, ոչ էլ որևէ տեղեկատվություն է հնարավոր ձեռք բերել նախաքննություն երբևէ վերջանալու վերաբերյալ:

Արդեն 2 տարի է, ինչ շարունակաբար ձգվում է ամերիկահայ գործարարին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2 տարի տևող նախաքննության արդյունքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ: Սփյուռքահայ գործարարը բազմիցս հայտարարել է, որ իր ընկերությանը կանխամտածված սնանկության են տարել իր գործընկերները և Խուդյանն ինքն է հայտարարություն տվել քրեական գործ հարուցելու համար: Սակայն մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանը շարունակում է հայտարարել, որ իր ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել:

Թե ինչու է այսքան երկար տևած նախաքննությունը դեռ ձգձգվում և ձգձգվում, ոչ մի կոնկրետ պատասխան մեզ կրկին չհաջոցվեց ստանալ ոչ ՀՀ Գլխավոր դատախազությունից, ոչ էլ ՀՀ Պետական եկուտների կոմիտեի քննչական վարչությունից: ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաքննության ընթացքի հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ, ոչ էլ պարզաբանեց, թե համալիր փորձաքննությունը, որը նշանակված էր, ավարտվել է, թե ոչ: Իսկ ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը պարզաբանեց, որ ՊԵԿ քննչականում դեռ շարունակվում է նախաքննությունը և նշանակված են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չկան, կատարվում են քննչական գործողություններ:

Սփյուռքահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դրվագ առ դրվագ ներկայացնելով իրենց մոտ առկա բոլոր այն փաստերը, որոնցով ապացուցվում է, որ նախաքննություն այս գործով վաղուց արդեն իրականում չի ընթանում, հայտարարում է, որ գործը վերահսկող դատախազը շահագրգիռ անձ է և միտումնավոր ձգձգում է նախաքննությունը:

Նշենք, որ նախաքննության վերաբերյալ վերջին փոքր ինչ ծավալուն պարզաբանումը մեզ հաջողվել էր ստանալ գործը վերհսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանից: Սփյուռքահայ գործարարի տուժող ճանաչվելու հայցով ՀՀ վերաքննիչ քրեական դատարայում կայացած վերջին դատավարությանը դատախազը ստիպված էր այդ պարզաբանումները ներկայացնել դատարանին, որը պակաս զարմացած չէր նախաքննության այսքան երկար ընթացքի համար:

2 տարի առաջ սկսված և մինչ օրս չավարտվող նախաքննության ընթացքի հետ կապված դատախազի «պարզաբանումները» իհարկե ոչնչով չտարբերվեցին մոտ 10 ամիս առաջ նույն դատարանում նրա կողմից ասված խոսքերից, բայց գոնե տեղեկանալը, որ կրկին ինչ-որ համալիր փորձաքննություն է նշանակված, ոչինչ չասելու համեմատ էլի ինչ-որ նորություն էր: Դատախազը միայն դատարանում կրկնեց, որ նախաքննությունն իրականում ընթանում է, և պարզապես Խուդյանի փաստաբանները տեղյակ չեն դրա ընթացքին, քանի որ իրավունք էլ չունեն վկայի ներկայացուցչի կարգավիճակում նախաքննության վերաբերյալ տեղեկություն ստանալ: Դատախազի խոսքով` ինքը պարբերաբար ցուցումներ է ուղարկում քննիչ Տիգրան Հարությունյանին, որով նրան հանձնարարություններ է տալիս և ոչ թե դրանով նրա անգործությունը փաստում: Ինչպես ինքն է նշում, վերջին ցուցումը քննիչին ուղարկել էր հոկտեմբեր ամսի վերջին: Իսկ նոյեմբերի 8-ի դրությամբ, նրա համոզմամբ, համալիր փորձաքննություն էր նշանակված, որի եզրակացության պատրաստ լինելուց հետո միայն հնարավոր կլինի գործում կասկածյալ կամ մեղադրյալ ունենալ, կամ գուցե եղած հոդվածներին ևս մի քանիսը ավելացնել:

Հետաքրքիր է, որ դատախազը նախ դատարանում հայտարարեց, որ շենքից մի քանի միլիոն դոլարների դուրս գրման վերաբերյալ փաստաթղթերը ստորագրել է իրականում ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը` կեղծելով Խուդյանի ստորագրությունը, հայտարարեց, որ Եսայանն ինքն է դա ընդունել, և ըստ այդմ սփյուռքահայ գործարարին ոչ միայն Եսայանը, այլ նաև մի քանի անձինք խոշոր չափի վնասներ են պատճառել, մեկ էլ դատախազը դատավորի հարցին ի պատասխան ճշգրտեց, թե առայժմ չի կարող ասել, այս պարագայում Խուդյանը տուժող է, թե ոչ: Իսկ թե ինչու է 2 տարվա նախաքննությունից հետո միայն այս տարվա հոկտեմբերի 18-ին համալիր փորձաքննություն նշանակվել, որից հետո միայն գործի ընթացքը պարզ կլինի, դատախազը հետևյալ կերպ հիմնավորեց. «Մենք ելակետային տվյալներ էինք հավաքում»:

Դատելով նրանից, թե ինչքան երկար ժամանակ է պահանջվել քննչականին միայն ելակետային տվյալներ հավաքելու համար, կարելի է պատկերացում կազմել, թե նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունները երբ կլինեն և ընդհանրապես նախաքննությունը լավագույն դեպքում երբ կավարտվի….

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում