Գազայի հատվածի վերականգնման համար, որն ավերվել է Իսրայելի հետ զինված հակամարտության ժամանակ, 3.8 մլրդ դոլար է պահանջվում: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլահին:
Նրա խոսքով՝ հենց նման գումար է ինքը խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 69-րդ նստաշրջանի միջոցառումների շրջանակներում անցկացված՝ պաղեստինցիներին դոնորական օգնության հատկացման ժամանակավոր համակարգման կոմիտեի նախարարական հանդիպման ժամանակ:
Նիստից հետո Համդալլահը հայտնել է, որ մասնավորապես Սաուդյան Արաբիան խոստացել է հատկացնել 500 մլն դոլար: Պաղեստինին օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև այլ երկրներ:








































