Գերմանիայում գողերը Բեռլինի Apple Store-ի խանութից հափշտակել են iPhone 6-ի վաճառքի հասույթը, հայտնում է Bloomberg-ը:
3 անհայտ անձինք շաբաթ օրը դիմակներով մտել են խանութ, հարձակվելգումարը խանութից տեղափոխող մեքենայի վրա: Հանցագործների բախտը բերել է, քանի որ հեռախոսների գնման համար գերմանացիները վճարել են ոչ թե քարտով, այլ կանխիկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Apple-ը, նոր iPhone-ների վաճառքը բացարձակ ռեկորդ է սահմանել:












































