Չինաստանում ձերբակալվել է աշխարհի մոտալուտ վերջը քարոզող «Ամենակարող Աստված» արգելված աղանդի ավելի քան 600 անդամ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին, նրանց մեծ մասը ձերբակալվել է 5-ից 10 օրով «հասարակական կարգը խախտելու մեղադրանքով»:
Պաշտամունքը, որն առաջացել է 1990 թ. Չինաստանի Հենան մարզում, իր հետևորդներին խոստանում է «դատաստանի օրվանից» փրկություն:
Ավելի քան 400 աղանդավորներ ձերբակալվել են երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ցինհայ մարզում: Նրանց մոտից առգրավվել են ցուցատախտակներ, «աշխարհի վերջի» մասին պատմող համակարգչային նյութեր:
Արևելյան Չինաստանում ոստիկանությունը մեկուսացրել է աղանդի 58 անդամի, որոնք կենտրոնացված են եղել Լանսի քաղաքում: Նրանք բոլորը խոսում են երկրաշարժների, ցունամիների, մահացու վարակների, ինքնաթիռների վթարի մասին, որոնք «Ամենակարող Աստված» ուղարկում է մարդկային մեղքերի համար:
Ավելի վաղ Չինաստանում աղանդների մեծ մասը կրում էր հակակառավարական բնույթ և վերածվում էր ապստամբական շարժման, որը ճնշվում էր իշխանությունների կողմից:







































