Ֆրանսիան չի մասնակցի «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի վրա ավիահարվածներին Սիրիայի տարածքում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին:
«Իրաքում մենք մասնակցում ենք օդային աջակցության գործողությանը, Սիրիայում մենք օգնում ենք ընդդիմությանը: Այդպիսին է մեր դիրքորոշումը, և այն չի փոխվում»,-հայտարարել է Ֆաբիուսը:







































