Ավստրալիայի կառավարության ղեկավար Թոնի Էբոթը հույս է հայտնել, որ առաջարկված օրինագիծը հավանության կարժանանա խորհրդարանում: Ըստ այդ օրինագծի՝ արտասահմանյան ծայրահեղական խմբավորումներին միացող երկրի քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքական գործչի խոսքով՝ օրենքի ընդունման դեպքում բոլոր նրանց, ովքեր կռվում են գրոհայինների շարքերում, հայրենիք վերադառնալուց հետո կսպասի երկարատև բանտարկություն:
Համաձայն օրինագծի՝ հանցագործություն կարող է համարվել նաև ավստրալացիների ուղևորությունը կոնֆլիկտների «արգելված գոտիներ», որոնք կորոշի Կանբերան:










































