Մոտ 5 մլն դոլարի պետական միջոցները նախկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հափշտակելու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում նախնական լսումները տեղափոխվել են նոյեմբերի 19: Գործով նախնական լսումները նշանակված էին սեպտեմբերի 22-ին:
Ինչպես լրագրողներին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Օտար Կախիձեն, մեղադրական եզրակացությունը կազմելու համար դատախազությունից ավելի շատ ժամանակ է պահանջվել, քան ծրագրվում էր:
Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիի դեմ մեղադրանքներ է առաջադրել երեք քրեական գործերով՝ կապված պետական միջոցների հափշտակության, ծառայողական լիազորությունների գերազացման և խորհրդարանական Վալերի Գելաշվիլիին ծեծելու համար:
Սաակաշվիլին Վրաստանը լքել էր 2013-ի նոյեմբերին՝ նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից անմիջապես հետո:
Վրաստանում նախկին նախագահի նկատմամբ արդեն խուզարկություն է հայտարարվել:







































