«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցում տեղադրել է տեսանյութ, որում ցուցադրվում են հարստությունները, որոնք զավթվել են Իրաքի խորհրդարանի նախկին խոսնակ Օսամա Ալ-Նուջայֆիի տնից: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Խոսնակի տունը գտնվում է Նինևիա նահանգում, որը մասամբ գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Ահաբեկիչները հայտնում են, որ գումարներն այժմ վերադարձվում են նրանց, ում պատկանում են՝ աղքատներին:








































