Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Ալեկո Խետագուրին, կրթության նախկին նախարար Նիկա Գվարամիան (այժմ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի տնօրեն), Թբիլիսիի «Թելասի» էլեկտրաբաժանարար ընկերության գլխավոր տնօրեն Դևի Կանդելակին, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիան և մի շարք այլ անձինք այսօր ձերբակալվել են Վրաստանի մայրաքաղաքում:
Այս մասին տեղեկացրել է երկրի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը, որը Գլխավոր դատախազության հետ միասին հետաքննում է կեղծ կազմակերպությանը մեկ միլիոն դոլարի փոխանցման գործը, ըստ որի՝ այդ գումարն իբր փոխանցվել է էներգաընկերությունների խորհրդատվական սպասարկման համար ստեղծված ընկերությանը:
Բոլոր նշված անձինք ձերբակալվել են նույն գործի շրջանակներում:







































