Չորեքշաբթի օրն Իսրայելի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ահաբեկչին, որը մեկ ամիս առաջ պայթյուն էր կազմակերպել Թել Ավիվի ավտոբուսում: Արաբական Բեյթ-Լակիա գյուղի բնակիչ Մուհամմեդ Մաֆարջին մեղադրվում է մի քանի մարդու նկատմամբ մահափորձի, հանցավոր համաձայնության մասնակցելու և ռազմական գործողությունների ժամանակ թշնամուն օգնելու համար:
Հետաքննության տվյալներով` նոյեմբերի 21-ին 18-ամյա Մաֆարջին ռումբով պայուսակը թողել է ավտոբուսում, իսկ նրա` ավտոբուսից դուրս գալուց մի քանի րոպե անց նրա հանցակիցները ռումբը բջջային հեռախոսի միջոցով գործարկել են: Պայթյունի հետևանքով տուժել է 28 մարդ, նրանցից մոտ 20-ը թեթև վնասվածքներ է ստացել, երկուսը` միջին ծանրության: Դեպքը տեղի է ունեցել Գազայի հատվածում Իսրայելի «Ամպե սյուն» գործողության 6-րդ օրը:
Եվս 3 արաբ է ձերբակալվել, որոնք երիտասարդին ռումբ են տրամադրել:
Դատը կվարի Թել Ավիվի շրջանային դատարանը, առաջին նիստի օրն առայժմ չի նշվում, փոխանցում է ITAR-TASS-ը:








































