Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։25, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը՝ հետևյալ բովանդակությամբ. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին»: Կից ներկայացվել են այդ կապակցությամբ նախկինում իրենց կողմից արված հայտարարությունները։
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պատգամավորների գրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու և որոշում կայացնելու համար։







































