30-ամյա մոդել Վիկտորյա Ուայլդը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որպեսզի ունենա սեքսշոփի փչովի տիկինի տեսք, գրում է lady.ru-ն:
Նրան հաջողվել է կյանքի կոչել իր մանկական երազանքը, այն է՝ դառնալ սեքս-տիկնիկ՝ մեծ կրծքով ու շատ խոշոր շուրթերով:
Վիկտորյան ներկայումս ապրում ու աշխատում է Ֆրանսիայում՝ Կաննում: Տիկնիկի վերածվելու գաղափարը նրան գրավել է դեռ այն ժամանակ, երբ եղել է գյուղական դեռահաս:
Աղջկան դուր էր գալիս տիկնիկների արտաքին տեսքը ու թե որքան սեքսուալ տեսք ունեն դրանք: Մոդել աշխատելիս նա գումար էր հավաքում վիրահատության համար ու առաջինը, որ վիրահատեց, փոքր կուրծքն էր:
2011-ին տեղի ունեցավ առաջին վիրաբուժական միջամտությունը, ապա հաջորդեցին մյուսները: Այդ հաճույքը նրան արժեցավ 41 000 դոլար, ևս 5000 դոլար տրամադրեց քթի վիրահատությանը: Ավելի քան 3000 դոլար ուղղվեց շուրթերում իմպլանտների տեղադրմանն ու բոտոքսին:
Ներկայումս Վիկտորյան իրեն ավելի վստահ ու երջանիկ է զգում, քան նախկինում:








































