Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հերթական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին` Բիշքեկում: Ինչպես հաղորդել է RIA Novosti-ն, այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
«Առաջարկում եմ գարնանային նիստն անցկացնել մայիսին` Բիշքեկում»,- ասել է նախագահը:
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ անդամ երկրները հայտարարության մեջ նշել են, որ մեկ կամ մի քանի պետությունների կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը, առանց հաշվի առնելու այլ երկրների շահերը, կարող է գլոբալ և տարածաշրջանային ծավալով վնասել միջազգային անվտանգությանը և ռազմավարական կայունությանը:









































