Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրի բացօթյա դահլիճում ընթանում է «Երդվյալ ազատամարտիկների միության»
համաժողովը:
Ազատամարտիկներից Արթուր Հովհաննիսյանը իր ելույթում նշեց. «Ուզում ենք խաղաղություն լինի, հայ մարդը չթալանվի, մենք ուզում ենք լինի մի իշխանություն, որ կասի՝ չենք թալանելու, հերիք եղավ»:
Այս պահին «Երդվյալ ազատամարտիկների միությունը» խորհուրդ է ընտրում, որոշվում է խորհրդի կազմը, նախնական 15 անդամ է ընտրվել, իսկ Ռուբեն Գևորգյանը ընտրվել է խորհրդի նախագահ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը նշել է, որ միությանն անդամագրվել են 5000-ից ավելի ազատամարտիկներ, սակայն համագումարին մասնակցելու մանդատ տրվել է 1780 ազատամարտիկի:







































