Ամերիկյան Կոնգրեսը միաձայն հավանություն է տվել օրինագծին, որը 10 մլն դոլարի պարգև է խոստանում այն անձանց մասին տեղեկատվության դիմաց, ովքեր մասնակցել են ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի և Ստիվեն Սոթլոֆի առևանգմանն ու սպանությանը: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Ջեյմս Ֆոուլիի և Ստիվեն Սոթլոֆի հիշատակը հարգելու միջոցներից մեկը նրանց դաժան սպանողներին պատասխանատվության ենթարկելն է»,- հայտարարել է Ֆլորիդա նահանգի սենատր Մարկո Ռուբիոն:
«Մեր երկիրը զրկվեց իր երկու որդիներից, և մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի այդ չարագործություններն իրականացրած ահաբեկիչները հանձնվեն արդարադատությանը»,- նշել է Ռուբիոն:







































