ԱՄՆ ցամաքային զորքերն Իրաք չեն ուղևորվի: Նման հայտարարությամբ ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում կարևոր դեր են խաղում քրդերը, ավելի կոնկրետ`քրդական զինված խմբավորումները` «փեշմերգաները»:








































