Ամերիկյան բանակի հրամանատարությունը փոփոխություններ է կատարել օրենքում, որը կարգավորում է երկու սեռերի զինծառայողների արտաքին տեսքը:
Կես տարվա բողոքներից ու քննարկումներից հետո խիստ կանոնները մի փոքր մեղմացել են՝ ամերիկացի զինծառայողներին այժմ թույլ են տվել դաջվածք անել ու մազերը հյուսել:
2014թ. մարտին ներմուծված կանոնների հիմնական հակառակորդները սևամորթ կանայք էին, որոնք ծառայում էին ԱՄՆ բանակի շարքերում:
Դրեդերը կամ այսպես կոչված՝ աֆրոհյուսքերը երբեմն միակ միջոցն էին, որոնցով սևամորթ աղջիկները կարող էին հարդարել բնականից իրենց կոշտ գանգուրները: Գարնանը դրանք արգելվել էին ամերիկյան բանակում:
Օրերս կատարված փոփոխություններով դրեդերը չնայած արգելքի տակ է, սակայն թույլատրում են զինվորական կանանց կրել աֆրոհյուսքեր, միաժամանակ ընդգծվում է, որ դրանց լայնությունը չպետք է գերազանցի 1,5 սմ-ն:
Ֆիզիկական վարժությունների ժամանակ թույլատրվում է զինվորներին պոչ կապել:
Մեղմացել են նաև պահանջները դաջվածքների նկատմամբ: Ներկայում դրանց առկայությունը մարմնի վրա չի խոչընդոտում նոր կոչումների ստացմանը: Սակայն դեմքին, վզին, դաստակներին արված դաջվածքները, նաև ռասիստական, ծայրահեղական բովանդակությամբ դաջվածքները մարմնին օրենքով արգելվում են:







































