1892թ. այս օրը մահացավ հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունին:
Ծնվել է 1845թ. փետրվարի 27-ին Մոսկվայում: Արծրունին 1872 թվականին հիմնել է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչ մահը:
Իր հայացքներով հարել է ազատականությանը (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը: Ռուսաստանի օգնությունը համարել է վճռական արևմտահայերի ազատագրման գործում:







































