Microsoft կորպորացիան փակում է իր գլխավոր հետազոտական կենտրոններից մեկը՝ Սիլիկոնե հովտի լաբորատորիան: Այս մասին հայտնում է ZDNet պարբերականը:
Հետազոտական կենտրոնի աշխատակից Դերեք Մյուրեյը Twitter-ում հայտնել է, որ Microsoft-ի հայտարարությամբ՝ լաբորատորիան կփակվի ուրբաթ օրվանից;
Լաբորատորիայի փակումը ընկերության աշխատակազմը 18 հազարով կրճատելու մաս է, որի մասին ընկերությունը հայտարարել էր հուլիսին: Հինգշաբթի ընկերությունը հայտարարել էր կրճատումների հերթական ալիքի մասին, որը կտարածվի 2100 աշխատատեղերի վրա:
Նշենք, որ Microsoft Research-ը հիմնադրվել է 2001 թվականին:







































