Լեդի Գագան բազմիցս զարմացրել է իր կերպարներով, սակայն այս անգամ նա գերազանցել է ինքն իրեն, գրում է Speltnik.ru-ն:
Աստղերի մեծամասնությունը նախընտրում է էքստրավագանտ հագուստները կարմիր գորգերի համար թողնել, իսկ ճանապարհորդելիս ավելի հարմարավետ հագուստ են կրում, որպեսզի ձուլվեն ամբոխի հետ:
Սակայն Գագան Գագա չէր լինի, եթե իր գործընկերներից չառանձնանար: Նույնիսկ օդանավակայանում նրան սովորական ջինսերով և սվիտերով չես տեսնի: Եթե Հունաստան այցելել՝ ապա Ափրոդիտեի կերպարով:
Ոգեշնչման համար երգչուհին դիմել է Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավին:















































