Մեջբերումների օքսֆորդյան բառարանում հավելել են Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի և երգչուհի Լեդի Գագայի արտահայտությունները, գրում է The Times-ը։ Ընդհանուր առմամբ, տեղեկատուի թարմացված վարկածը համալրվել է 700 արտահայտությամբ։
Մասնավորապես, բառարանում ներառվել է Ջոբսի հայտնի արտահայտությունն այն մասին, որ «ավելի լավ է ծովահեն լինել, քան ծառայել նավատորմում»։ Այն արվել է 1982 թվականին։
Ինչ վերաբերում է Լեդի Գագային, ապա կազմողները տեղեկատուում ընդգրկել են նրա հետևյալ արտահայտությունը. «Ես ընդամենը փորձում եմ աշխարհը փոխել միանգամից ավազահատիկից», ճշտում է The Daily Mail-ը։
Դրանից բացի, բառարանում ներառված են Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի, գրող Հարփեր Լիի, պոետ Ռոբերտ Բյորնսի և իրապաշտպան Մալալա Յուսուֆզայի արտահայտությունները։
Մեջբերումների օքսֆորդյան բառարանի առաջին տարբերակը լույս է տեսել 1941 թվականին։ Բառարանի վերջին վարկածը ներառում է 3,7 հազար մարդու 200 հազար արտահայտություն։







































