Friday, 03 07 2026
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»

Արա Զոհրաբյանի առաջին գրությունը` «պատերազմական նամակ» արդարադատության նախարարությանը. iravaban.net

Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահի գործունեությունը սկսեց, ինչպես ինքն է ասում, «պատերազմական նամակով»: Նա ՓՊ նախագահ ընտրվեց նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին, իր պաշտոնը ստանձնեց` հոկտեմբերի 4-ին: Հենց նույն օրը շրջանառության մեջ դրվեցինին փաստաբանների նկատմամբ ֆինանսական բեռի ավելացման երկու օրենքների նախագծեր, ինչին կտրուկ դեմ էր փաստաբանական համայնքը և որի դեմ «պատերազմ» հայտարարեց պալատն իր նախագահով: Պարոն Զոհրաբյանի մեկամյա գործունեությունը այս մի կետով չի սահմանափակվում: Նրա պաշտոնավարման ընթացքում պալատում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն շարունակում են հրատապ մնալ մի շարք խնդիրներ, որոնց անդրադարձել է Իրավաբան.net-ը:

-Ձեր հարցազրույցներում հաճախ եք անդրադարձել մարզերում փաստաբանների վիճակին` շեշտելով, որ այն գոհացուցիչ չէ: Արդյոք խնդրի լուծման բանալին գտե՞լ եք:

-Չեմ կարող ասել, որ բանալին գտել եմ, բայց փորձում ենք մի շարք միջոցառումներ իրականացնել, որպեսզի, մարզերում վիճակն ավելի բարելավենք: Մասնավորապես շատ մարզերում փաստաբանները չունեին նույնիսկ սեփական գրասենյակները, հիմա էլ այդ խնդիրը հրատապ է: Այդ իմաստով արդեն մի քանի պայմանավորվածություններ ունենք, մասնավորապես Արարատի մարզպետի հետ: Հետևյալ տրամաբանությամբ` ասում ենք մեզ տրամադրենք տարածք, մենք ապահովենք փաստաբանների համապատասխան տեխնիկայով, դրա փոխարեն փաստաբանները ամսական առնվազն մեկ անգամ այդ համայնքի բնակչությանը անվճար իրավաբանական օգնություն ցույց կտան: Արարատի մարզում շուտով մեկ գրասենյակ կբացվի, զուգահեռ Արմավիրի մարզում բացվեց գրասենյակ: Ավելին ասեմ` նոր իստիտուտ ներդրվեց` մարզային համակարգող ինստիտուտը, այսինքն` մարզերի փաստաբանները իրենց միջից ընտրում էին մարզային համակարգողի, որը համակարգում է մարզային փաստաբնների խնդիրները և դրանք ներկայացնում պալատին: Բացի այդ, մարզերում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, իսկ ներկայումս հեռավար վերապատրաստման դասընթացների մոդելն ենք ցանկանում ներդնել, որպեսզի մեր գործընկերները կարողանան իրենց գտնվելու վայրից ինտերնետային կապի միջոցով մասնակցեն դասընթացներին:

-Այս ընթացքում ի՞նչ հարաբերություններ եք հաստատել միջազգային կառույցների հետ, իսկ ավելի ստույգ` իրականացվե՞լ են համատեղ ծրագրեր արտասահմանյան փաստաբանների կառույցների մասնակցությամբ:

-Այո, 2013թ. դեկտեմբերին մենք դարձանք փաստաբանների միջազգային միության անդամ, որի նստավայրը գտնվում է Փարիզում, այդ կառույցին անդամակցում են 200-ից ավելի պետություններ: 2013թ. նոյեմբերին ՀՀ ՓՊ-ի և Փարիզի պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում այս տարի երկու փաստաբանների ուղարկելու ենք Ֆրանսիա` վերապատրաստման դասընթաց անցնելու: Կնքվել են համագործակցության հուշագրեր նաև Բելառուսի, Վրաստանի և Մարսել քաղաքի փաստաբանների պալատների միջև:

-Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելով` Դուք որոշակի տարաձայնություններ ունեցաք արդարադատության նախարարության հետ: Պալատը խնդրում էր այդ ժամանակվա նախարար Հրայր Թովմասյանին շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Արդյոք այս խնդիրը կարելի՞ է ներկայումս լուծված համարել:

Ես չեմ կարող ասել` դա զուգադիպություն էր, թե՞ մտադրություն, բայց այդ չարաբաստիկ օրենքների նախագծերը շրջանառության մեջ դրվեցին 2013թ. հոկտեմբերի 4-ին` հենց իմ պաշտոնի ստանձման օրը: Իհարկե, ցավոք, իմ առաջին գրությունը եղավ, կարծես թե, պատերազմական նամակ` ուղղված արդարադատության նախարարությանը: Մեր փաստաբանները միահամուռ ոտքի կանգնեցին, և այդ երևույթը դատապարտեցին մի շարք փաստաբանական կառույցներ, այդ թվում` Չեխիայի փաստաբանական կառույցը, Եվորոպայի փաստաբանների պալատների միությունը: Արդյունքում այդ նախագծերը կասեցվեցին, այլևս դրանք ապագա չունեն:

 

Ամբողջական հարցազրույցը՝ iravaban.net-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում