Հասարակական կարծիքի Gallup ամերիկյան ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ ամերիկացիների վստահության մակարդակն իրենց ԶԼՄ-ների հանդեպ հասել է պատմական նվազագույնի և կազմել 40 տոկոս: ԱՄՆ քաղաքացիները վերջին 10 տարիներին սկսել են ավելի քիչ հավատալ չորրորդ իշխանությանը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ պատասխանողների մեծ մասը կասկածում է ամերիկյան լրատվամիջոցների ունակությանը՝ նորությունը ներկայացնելու լիարժեք, հստակ և արդար:
Gallup-ի փորձագետների կարծիքով՝ քաղաքացիների անվստահությունը ԶԼՄ-ների հանդեպ կապված է նախընտրական արշավների և ընտրությունների արդյունքների հանդեպ բնակչության դժգոհության հետ: Մինչև 2004 թվականն ամերիկացիները գրեթե չէին կասկածում ԶԼՄ-ների կողմից տեղեկատվության ճշմարտացիությանը, սակայն Ջորջ Բուշ կրտսերի նախընտրական արշավի ժամանակ վստահության մակարդակը ԶԼՄ-ների հանդեպ կտրուկ ընկավ՝ 54 տոկոսից դառնալով 44 տոկոս:
Սեպտեմբերի 4-7-ն անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ:









































