Ֆինլանդիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչության գործով: Այս մասին հայտնում է Yle News-ը: Սոմալիից 4 ներգաղթածների կասկածում են Արևելյան Աֆրիկայում «Աշ-Շաբաբ» կազմակերպության համար միջոցներ հավաքելու և փոխանցելու համար:
Նրանցից մեկին մեղադրում են նաև զինյալների շարքեր երիտասարդների հավաքագրման և ահաբեկչություն պատրաստելու համար:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի մաս կազմող «Աշ-Շաբաբ» խմբավորումն ընդարձակ տարածքներ է վերահսկում Սոմալիի հարավային և կենտրոնական շրջաններում: Այնտեղ ծայրահեղականները փորձում են շարիաթի օրենքները հաստատել: Խմբավորումը մոտ 3 000 զինյալ ունի:










































