Լարս ֆոն Տրիերի «Նիմֆոմանուհի» էրոտիկ դրամայի ռեժիսորական տարբերակը վարձույթի կհանվի, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը կցուցադրվի Հյուսիսային Ամերիկայում և եվրոպական 5 երկրներում՝ Իսպանիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Չեխիայում ու Դանիայում:
Ժապավենի շարունակությունը կտևի հինգուկես ժամ:
Ավելի վաղ վարձույթը կիսվել էր 2 մասի ու նման տեսքով ներկայացվել է տարբեր փառատոներում ու բազմաթիվ երկրների վարձույթում:










































