Իսպանիայի իշխանությունները ցանկանում են արտասահմանյան զինված հակամարտություններին մասնակցությունը հավասարեցնել ահաբեկչությանը: Այս մասին գրում է El Mundo-ն:
Իսպանիայի Քրեական օրենսգրքում համապատասխան ուղղումները ծրագրում է ներմուծել երկրի նախարարների կաբինետը:
Առաջիկայում նախաձեռնությունը կքննարկի երկրի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը:







































