Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նոր իշխանությունները մտադիր են օգնել տեղական բիզնեսին ռուսական շուկա վերադառնալու հարցում: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն
Վերջինիս խոսքերով՝ վրացական կողմը պատրաստ է ընդունել ռուս փորձագետներին, որոնք տեղում կուսումնասիրեն վրացական գինու որակը. «Գինի արտադրողների ասոցիացիան» և «Վրաստանի գործարարների ասոցիացիան» նամակ են հղել ռուսական կողմին այն մասին, որ պատրաստ են ընդունել նրա ներկայացուցիչներին և աջակցել նրանց:
Պաշտոնական մակարդակով դեռ պատասխան չի ստացվել: Սակայն հուսով եմ, որ ոչ վաղ անցյալում Ժնևում Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը կարագացնի դա: ԱՄՆ-ը պատրաստ է առաջիկա 4 տարում 50 միլիոն դոլար ներդնել Վրաստանի գյուղատնտեսական նախագծերում: Համաշխարհային բանկը 30-50 միլիոն դոլար է ներդնելու Վրաստանի ոռոգման համակարգի բարելավման մեջ»:









































