Միլանում կենտրոնական կայարանի շենքի մոտ եղևնի են տեղադրել, որի վրա հնարավոր է թողնել ամանորյա բարեմաղթանքներ, գրում է Corriere della Sera պարբերականը:
Պարբերականը փոխանցում է, որ բացի սովորական շնորհավորական բացիկներից, ամանորյա ծառի վրա թողնում են տարբեր լեզուներով գրություններ՝ ուղղված Ձմեռ պապին:
Ցանկությունների թվում կան անգամ շատ ծիծաղելիները. օրինակ` որ Սիլվիո Բեռլուսկոնիին այլևս չտեսնեն քաղաքականության մեջ կամ աշխատանք գտնեն Միլանում: Բացի այդ, մարդիկ ցանկանում են հանդիպել իրենց երկրորդ կեսին կամ առաջին անգամ տատիկ դառնալ:







































