Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի խնդրի կարգավորմանը.
«Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է լուծի իր ապագայի հարցը: Նա պետք է հնարավորություն ունենա իր քաղաքական ապագան վճռել քվեարկության միջոցով: Նրանց, ովքեր կարող են դրական դեր խաղալ և օգնել Սիրիային, մենք խնդրում ենք աջակցել բախումների դադարեցմանը»:
Հիշեցնենք, որ Իրանը ներկայումս ներկայացրել է սիրիական խնդրի կարգավորման իր պլանը, որը բաղկացած է 6 կետից:









































