Երկրի բնակչության մեծ մասը` մոտ վեց միլիարդ մարդ, հետևում են որևիցե կրոնական ուսմունքի: Ինչպես հաղորդում է BBC-ին, նման եզրահանգման են եկել ամերիկյան Pew Research Centre-ի փարձագետները:
Փորձագետները, ուսումնասիրելով ավելի քան 200 երկրների մարդահամարի և սոցհարցումների տվյալներ, պարզել են, որ քրիստոնեությունը նախկինի պես մնում է ամենահայտնի կրոնը: Երկրի 2.2 միլիարդ բնակիչ իրեն համարում է քրիստոնեա:
Երկրորդ հորզոնականում է գտնվում իսլամը, որը դավանում է շուրջ 1.6 միլիարդ մարդ:
Հինդուիզմի հետևորդների թիվը հասնում է մեկ միլիարդի, իսկ բուդայականների թիվը` 500 միլիոնի:







































